[ փետուր ]
գիրքն եկեղեցողի
0x0007 - վերլուծութիւն[book of ecclesiastes]
այս է ոչ ուղիղ վերլուծութիւն, այլ վերարտադրութիւն մտքի գրի առուած գրքում եկեղեցողի։ եկեղեցողն իւր միտքն արտայայտում է խիտ, եւ ապա հաւաստի վերլուծութիւն անելն ունայն կլինէ։ աւաղ եկեղեցողն միեւնոյն է տալիս է ուժեղ մաւտեցում գոյութէնական իմաստախոհութեանը որն համեմատելի է ժամանակակից փիլիսոփայներին։
եկեղեցողն ներկայանում է որպէս իւր տեղ ու ժամի ամենախելացի եւ ամենահարուստ անձնաւորութիւնը [ecc 1:16]։ այդպիսով ակնարկում է իւր ունակութիւնը խորհելու եւ գործելու այն ամենը որն աշխարհի ժողովուրդները խորհում եւ գործում են յանուն կեանքի իմաստաւորութեան [ecc 1:13,17]։
վասն նպատակների մտաւոր քննութեան, եկեղեցողն կազմում է յետեւեալ քննական կաղապարը.
այս կաղապարով քննութեան է առնում նախ մարդու կեանքի ամբողջական արդիւնարարութեան իմաստն, եւ ապա իմաստն իւրաքանչիւր գործի ուրոյն արդիւնարարութեան։
․․․
սակայն եւ այն ունայնութիւն է եւ յաւժարութիւն ոգուոյ ի ներքոյ արեգական
[ փետուր ]