[ փետուր ]

ծրագրաւորման տեսութիւն

0x000b - ծրագրաւորում
0x0007 - վերլուծութիւն

ինչպէ՞ս արդեաւք դիտարկել ծրագրաւորումը որպէս երեւոյթ։

ծրագրաւորումը երեւոյթ է, որում կարելի է դիտարկել երեք հիմնարար առարկայ՝ ծրագիր, ծրագրաւորուող մեքենայ, եւ վարք, որն ակընկալուում է դրսեւորուել ծրագրաւորուող մեքենայի կողմից ծրագրաւորման արդիւնքում։

ծրագրաւորուող մեքենայն իր բնոյթով կապում է ծրագրային մուտքերի բազմութիւնը վարքային արդիւնքների բազմութեանը։ իւրաքանչիւր հնարաւոր վարքին կարող է համապատասխանել մեկ կամ մի քանի հնարաւոր ծրագիր։ մեքենայն կհամարուի արդիւնարար, եթե այն կդրսեւորի փոքր բայց բաւարար ծաւալի հնարաւոր վարքային արդիւնքների բազմութիւն։

[ փետուր ]